
«Կիբեռանվտանգություն» դասընթաց
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում` Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ արդեն 3-րդ տարին իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթացը:
Ծրագրի մեկնարկ
dd/mm/yy
Վայր
ՀԱՊՀ-ի 9-րդ մասնաշենքի 7-րդ հարկ՝ «Խելացի լուծումների» միջհամալսարանական կենտրոն
Ծրագրի մասին
ՏՀՏ գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է 70 մասնակցի համար նախատեսված «Կիբեռանվտանգություն» դասընթաց, որը հնարավորություն կտա ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ կիբեռանվտանգության բոլոր տիրույթներում, այն է` տեղեկատվական անվտանգություն, համակարգերի անվտանգություն, ցանցային անվտանգություն, շարժական սարքերի անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն, էթիկական և իրավական պահանջներ, բիզնեսի տեղեկատվական անվտանգության ապահովման համար օգտագործվող պաշտպանողական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջադեպերի հետևանքների մեղմացում:
Մասնակիցները կսովորեն՝
- նկարագրել կիբեռանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը,
- նկարագրել, թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակներին և կիբեռանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցներին,
- նկարագրել կիբեռհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը,
- նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն օգտագործվում գաղտնիության պաշտպանման համար,
- նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն օգտագործվում ամբողջականության պահպանման համար,
- նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն ապահովում բարձր հասանելիություն,
- բացատրել՝ ինչպես են կիբեռանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր՝ ցանցի բոլոր բաղադրիչների պահպանման համար,
- բացատրել կիբեռանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը։
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Ծրագրի շահառուներն են՝
- ԲՏ ոլորտի աշխատող մասնագետներ,
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
- Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին։
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- Համակարգչից օգտվելու հմտություններ,
- TCP-IP, DNS, DHCP, Routing, Switching, Linux, Windows
- Ցանցային տեխնոլոգիաների վերաբերյալ տարրական գիտելիքներ,
- Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
- Համացանցի աշխատանքի մասին գիտելիքներ,
- Անգլերենի իմացության միջին մակարդակ։
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։ Թեստի անցողիկ շեմը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 26 հարցից (18 հայերեն և 8 անգլերեն)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին: Անգլերեն հարցերից առնվազն մեկը պետք է լրացնել ճիշտ։
Դասընթացներն իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ավարտական քննության արդյունքից (սանդղակը տե՛ս ստորև)
Դասընթացի արժեքը – 260 000 ՀՀ դրամ
Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (130 000)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։
Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
«Կիբեռանվտանգություն» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 27 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու առավելագույնը 25 ուսանողից։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝
- տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 54 %
- գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 46 %
Դասընթացներն իրականացվելու են առկա (offline) եղանակով: Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Cisco Networking Academy-ի հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝
- 9 բացակայություն ունենալու դեպքում,
- պայմանագիրը կնքելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում ՝ դասընթացի ընդհանուր գումարի 50%-ը չվճարելու դեպքում։
Դասընթացի ծրագրին մանրամասն ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով։
Դասընթացի ավարտին կանցկացվի քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
«Կիբեռանվտագություն» դասընթացը իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (սանդղակը տե՛ս ստորև)`
0-50% արդյունք
Երևան – 30%
Մարզեր և ԱՀ – 40%
50% – 75% արդյունք
Երևան – 50%
Մարզեր և ԱՀ – 60%
76% – 100% արդյունք
Երևան – 70%
Մարզեր և ԱՀ – 80%
*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
Դասընթացին գրանցվելու համար`
Փորձնական թեստ հանձնելու համար`

Հրաչյա Խաչատրյան
Chief Information Security Officer