
«Կիբեռանվտանգություն» առցանց դասընթաց
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ արդեն 2-րդ տարին իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթացը, որն ամբողջությամբ անվճար է Արցախի պատերազմի մասնակիցների համար:
Ծրագրի մեկնարկ
06.09.21
Վայր
Հայաստան
Գործընկեր
ԲՏԱ նախարարություն
Ծրագրի մասին
ՏՀՏ գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է 100 մասնակցի համար նախատեսված, 2 ամիս տևողությամբ «Կիբեռանվտանգություն» դասընթացը։ Դասընթացի ժամանակ մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ կիբեռանվտանգության բոլոր տիրույթներում՝ տեղեկատվական անվտանգություն, համակարգերի անվտանգություն, ցանցային անվտանգություն, շարժական սարքերի անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն, էթիկական և իրավական պահանջներ, բիզնեսի տեղեկատվական անվտանգության ապահովման համար օգտագործվող պաշտպանողական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջադեպերի հետևանքների մեղմացում։
Մասնակիցները կսովորեն՝
- նկարագրել կիբեռանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը
- նկարագրել, թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբեռանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ
- նկարագրել՝ կիբեռհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը
- նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար
- նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար
- նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն ապահովում բարձր հասանելիություն,
- բացատրել՝ ինչպես են կիբեռանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր՝ ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար
- բացատրել կիբեռանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
- գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
- ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 50-84% միավորի դեպքում
- մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)
Ծրագրի ձևաչափը
«Կիբեռանվտանգություն» դասընթացն իրականացվել է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 27 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ), յուրաքանչյուր խմբում՝ 50-60 ուսանող։
Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից՝
- տեսական մասը կազմում է ընդհանուր դասընթացի 54 %
- գործնական մասը կազմում է ընդհանուր դասընթացի 46 %
Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Cisco Webex Trainings հարթակի միջոցով, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին: Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Cisco Networking Academy-ի հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝
- 9 բացակայություն ունենալու դեպքում
- Պայմանագիրը կնքելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում դասընթացի ընդհանուր գումարը 50%-ի չափով չվճարելու դեպքում
Ո՞վ կարող է մասնակցել
Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար)
- կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
- ուսանողներ
- ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
- յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Մասնակցության պայմանները
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- Համակարգչից օգտվելու հմտություններ
- Միջին մակարդակի անգլերենի իմացություն
- Ցանցային տեխնոլոգիաների տարրական գիտելիքներ
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 20 հարցից (12 հայերեն և 8 անգլերեն)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին: Անգլերեն հարցերից առնվազն մեկը պետք է լրացնել ճիշտ։

Արթուր Ադունց
Head of Cybersecurity

Արմեն Տիրատուրյան
Head of Information Security

Ասքանազ Չիբուխչյան
Senior System Administrator