
Մարզային կենտրոնների զարգացում
Նպատակ ունենալով նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ամբողջ Հայաստանում՝ ՏՀՏ գործատուների միությունը 2019 թվականից սկսած ՁԻՀ-ի հետ համատեղ հիմնում է մարզային կենտրոններ: Այս նախաձեռնությունն իրականացվում է նաև Գյումրիում՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ՏՀՏԳՄ, ՁԻՀ-ի, ԻԱ-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Ծրագրի մեկնարկ
07.12.18
Վայր
Հայաստան
Գործընկեր
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)
Առաջին մարզային կենտրոնը հիմնվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և միավորեց շուրջ 8 ՏՀՏ ոլորտի կազմակերպություններ:
Երկրորդը՝ Լոռի մարզի Վանաձոր քաղաքում և միավորեց 2 ՏՀՏ ոլորտի կազմակերպություններ:
Մարզային կենտրոնների նպատակն է՝ համախմբել մարզային ՏՀՏ և հարակից ոլորտի կազմակերպությունները, խթանել համագործակցությունը կազմակերպությունների միջև և նպաստել հարակից ոլորտների արդյունավետության բարձրացմանը՝ ՏՀՏ գործիքակազմի կիրառմամբ: Մարզային կենտրոնները, ՏՀՏ գործատուների միության այլ անդամների հետ միասին, կիրականացնեն բազմաթիվ՝ մարզային զարգացմանը նպաստող ծրագրեր և այլ նախաձեռնություններ: Մարզային կենտրոններն ինքնուրույն տիրապետելու են իրենց մարզում անդամավճարներից գոյացած գումարները:
Մարզային կենտրոնների ձևավորման հիմնական նպատակներն են.
- ՏՀՏ ոլորտի ընկերությունների համայնքի ձևավորման ամրապնդում և ակտիվացում
- ՏՀՏ ոլորտում մարզային ձեռներեցության զարգացում ու նոր կազմակերպությունների ստեղծման խթանում
- Մարզեր — Երևան միասնական ծրագրերի իրականացում
- Մարզային կազմակերպությունների ինտեգրումը հայաստանյան և միջազգային շուկաներում:
Միությանն անդամակցելու առավելությունները.
- Ինտեգրացում հայաստանյան և միջազգային խոշոր ՏՀՏ համայնքին
- Ներգրավածություն Միության կողմից իրականացվող ծրագրերում
- Օրենսդրական և իրավական դաշտում շահերի պաշտպանություն
- Ներգրավածություն կրթական համակարգի բարելավման գործընթացում
- Փոխշահավետ համագործակցություն Միության անդամների միջև
- Ներկայացվածություն միջազգային հարթակներում: