
Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն ծրագիր
Ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրամիության աջակցությամբ։
Ծրագրի մեկնարկ
01․02․21
Վայր
Հայաստան
Գործընկերներ
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
Կիրակի հիմնադրամ
Եվրամիության աջակցությամբ
Ծրագիրը միտված է նպաստել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդներին և խոցելի խմբերին:
Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումների, քաղաքացիական հասարակության մոնիտորինգի, քաղաքացիների ներգրավվածության և իրազեկման համադրություն:
Ծրագրի թիրախ խմբեր/շահառուներ
- Վարձու աշխատողները՝ որպես ծրագրի առաջնային թիրախային խումբ
- Գործատուներ (մասնավոր հատվածի ընկերություններ, ինչպես նաև մարդկային ռեսուրսների բաժիններ)
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
- Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ՝ ԷԿԵՆԳ
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
- Քաղ․ հասարակության կազմակերպություններ
- Սովորական քաղաքացիներ, հատկապես երիտասարդներ և խոցելի խմբեր
Աշխատանքի տեսչության հետ սերտ համագործակցությամբ կառուցվում են երկու հիմնական ՏՀՏ լուծումներ, որոնք տրանսֆորմատիվ կլինեն Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար: Առաջարկվող համակարգը կթվայնացնի և կավտոմատացնի աշխատանքի ստուգման հիմնական գործառույթները.
- Ծրագրի շրջանակներում ներդնել e-hlib համակարգ, որն իրենից ներկայացնելու է իրականացվող ստուգումների, վարչական վարույթների՝ բողոքի հիմքով, սեփական նախաձեռնությամբ, տրված կարգադրագրերի կատարման ստուգման հաշվառման համակարգ ունենալը։
- Ռիսկերի հաշվարկման հաշվիչ, Առաջարկվող նոր համակարգը հնարավորություն կտա ստեղծել գործատուների ռիսկերի ազգային քարտեզ, որի հիման վրա տեսչությունը առավել արդյունավետ կիրականացնի աշխատանքային իրավունքների վերահսկման իր գործառույթները: Ռիսկերի խելացի քարտեզն իր տեսակի մեջ կլինի առաջինը է և ժամանակի ընթացքում կպարունակի աշխատանքային իրավունքների ոլորտում առաջացող և դրանք լուծվող ռիսկերի դինամիկ տվյալներ:
- Քննարկվում է նաև աշխատանքային տիպային պայմանագրերի ներդրման հարցը։
Այս հարցի պարտադիր կիրառումը կախված է օրենսդրական փոփոխություններից և պահանջից՝ որն այս պահին քննարկվում է ներդնել միայն հանքարդյունաբերության ոլորտում։ - Մի կողմից հանրությանը ավելի լայն կրթելու, մյուս կողմից նաև Տեսչության մարդկային ռեսուրսների բեռը թեթևացնելու նպատակով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաճախ տրվող հարցերի Chatbot, որը ենթադրում է արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ավտոմատ արձագանքման գործակալ/ագենտ՝ գործընթացների և կանոնակարգերի վերաբերյալ կրկնվող հարցերին արձագանքելու համար։
Ծրագրի շրջանակներում, ՔՀԿ-ների համար նախատեսված են փոքր դրամաշնորհային ծրագրեր։ ԱԶԿ ՀԿ-ն կհայտարարի դրամաշնորհների աջակցության բաց մրցույթ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում՝ կառավարությունում գործող նոր էլեկտրոնային հարթակի լույսի ներքո:
Ընդհանուր աջակցություն կտրամադրվի 4 ՔՀԿ-ին `ամրապնդելու իրենց կարողությունները` քաղաքականության իրականացման մոնիթորինգի և աշխատանքային իրավունքների նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար ՝ յուրաքանչյուրը՝ 10.000 եվրո։
Նաև երիտասաարդներին կտրամադրվեն գիտական կրթաթոշակներ։ Հետազոտությունների թեմաները կքննարկվեն և կորոշվեն ԵՄ-ի, Գործատուների խոշոր կազմակերպությունների և ՔՀԿ ցանցերի հետ խորհրդակցությունների միջոցով: Թեմաները կներառեն Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պրակտիկա, աշխատակիցների ապահովագրություն, խոշոր խախտումներ և ուղղման միջոցներ, ոտնձգություններ և չարաշահումներ: