U E I C T

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ), ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում։ Միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 3–4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

RISE-ը միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը և նորարարությունը մեկ հարթակում՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի դիրքը և խթանել ոլորտի կայուն առաջընթացը։

Երկօրյա ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները և գիտական նվաճումները։

RISE Forum-ը անցկացվել է հունիսի 3-ին՝ երեք պանելային քննարկումներով՝ կիբերանվտանգություն, պաշտպանական արդյունաբերություն և ինժեներական լուծումներ թեմաներով։

RISE Powered by Silicon Mountains 2026 միջոցառման կարգախոսն է՝ «Մենք Ենք Մեր Սարերը՝ վերելք», որը խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, աճն ու առաջընթացը։

 

RISE միջոցառումը հանդիսանում է Silicon Mountains ամենամյա տեխնոլոգիական միջոցառումների շարքի շարունակությունը՝ ներկայանալով նոր ձևաչափով, որը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի տեխնոլոգիական տեսանելիությունն ու ամրապնդել երկրի ներգրավվածությունը գլոբալ տեխնոլոգիական էկոհամակարգում։