U E I C T

SILICON LIVE

Նախագիծն առցանց բիզնես հարցազրույցների շարք է ՏՀՏ գործատուների միության անդամ ընկերությունների առաջնորդների, այլ միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ծրագրի մեկնարկ
19.06.20

Կայք
Youbube channel

Գործընկեր
Skill.am

Ամիսը երկու անգամ, Silicon LIVE-ի ուղիղ եթերում ՏՀՏ գործատուների միության անդամ, Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցն անմիջական զրույցի ընթացքում բացահայտում է տեխնոլոգիական ոլորտի հաջողությունները և մարտահրավերները: ՏՀՏ գործատուների միության անդամները՝ ՏՀՏ ոլորտի խոշոր և առաջատար կազմակերպություններն են, ինչպես նաև StartUp-ներ, որոնք տարատեսակ նախագծեր են իրականացնում ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

Silicon LIVE-ի թիրախներն են նաև երիտասարդները, ում համար հաղորդման հյուրը կարող է հանդիսանալ պոտենցիալ գործատու: Հաղորդումը, ներկայացնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման միտումները և այն պրոյեկտելով Հայաստանի վրա, միտված է օգնելու երիտասարդներին՝ ընտրել ապագայի տեխնոլոգիական մասնագիտությունը: