
Silicon Mountains
Մենք նպատակ ունենք դիրքավորելու մեր երկիրը աշխարհում՝ որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր։
Silicon Mountains-ը միայն գագաթնաժողով չէ․ այն գաղափարախոսություն է, որի շուրջ մենք ուզում ենք միավորել հնարավորինս շատ սրտացավ մարդկանց ամբողջ աշխարհից։
Վայր
Հայաստան
Silicon Mountains-ը միավորում է ոչ միայն դպրոցական և համալսարանական կրթական ծրագրերը, այլ նաև միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովները և մարզային համաժողովները։
Մենք տարածվելու ենք ամբողջ Հայաստանով՝ տարածելով որակյալ տեխնոլոգիական կրթությունը, ՏՀՏ լուծումները տնտեսության տարբեր ճյուղերում՝ նպաստելով երկրի հզորացմանը։
Այս հավակնոտ նախագիծը մարտահրավեր է աշխարհին և ինքներս մեզ։
Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը 1-2-օրյա միջոցառում է, որը նվիրված է խելացի լուծումների կիրառությանը տնտեսության տարբեր ճյուղերում։
Միջոցառմանը մասնակցում են խոսնակներ Հայաստանից և արտասահմանից, իրականացվում են պանելային քննարկումներ՝ ոլորտին առնչվող կարևոր թեմաների շուրջ և B2B հանդիպումներ։
Silicon Mountains մարզային տեխնոլոգիական համաժողովն իրականացվում է Հայաստանի մարզերում՝ միավորելով առաջատար կազմակերպությունների, ստարտափների, մարզային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման շրջանակներում իրականացվում են մարզերում ՏՀՏ գործիքակազմի տարածմանն ուղղված պանելային քննարկումներ։
Silicon Mountains գաղափարախոսության շրջանակներում ՀԱՊՀ-ի 9-րդ մասնաշենքի, 7-րդ հարկում ստեղծվել է «Խելացի լուծումների» կենտրոնը։ Այն միջհամալսարանական կենտրոն է, և ստեղծվող թե՛ գույքային, թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային պայմանները հասանելի են Հայսատանի բոլոր ուսանողների համար։
Կենտրոնում իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ։ Ուսանողների համար ստեղծված է համաշխատանքային տարածք, որը հագեցած է սարքավորումներով և միշտ բաց է աշխատասեր և ստեղծագործ երիտասարդների համար։