
Skill Boost: Tech Upskilling Initiative For SMEs
Ծրագրի մեկնարկ
Հունիս 2022
Վայր
Հայաստան
Կայք
https://www.upstart.am/
Գործընկերներ
RECONOMY
Swedish International Cooperation Development Agency (Sida)
HELVETAS Swiss Intercooperation
Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող RECONOMY տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՏՀՏ գործատուների միության (UEICT) և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ իրականացվում է “Skill Boost: Tech Upskilling Initiative” ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է հարցում՝ ՓՄՁ-ի շրջանում, որի նպատակ էր բացահայտել փոքր և միջին ձեռնարկությունների կարիքները՝ հատկապես թվային գործիքների կիրառության մասով: Հետազոտության արդյունքները կօգտագործվեն ՓՄՁ-երի զարգացմանն ուղղված թիրախային ծրագրի մշակման համար:
Որպես հետազոտության արդյունք իրականացվելու են դասընթացներ ՓՄՁ-ի համար և ստեղծվելու է կրթական-խորհրդատվական հարթակ։
Հարցումը և դասընթացները իրականացնում է Բիզնեսի աջակցման կենտրոնը։