U E I C T

«Խելացի Լուծումներ» միջհամալսարանական կենտրոն

Խելացի լուծումների կենտրոնը ստեղծվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, և հանդիսանում է միջհամալսարանական կենտրոն: Այս փուլում կենտրոնում վերանորոգվել և տեխնիկապես հագեցվել է ժամանակակից սարքավորումներով 6 լսարան և 1 համաշխատանքային տարածք:

Ծրագրի մեկնարկ
23.12.19

Վայր
ՀԱՊՀ, Երեւան, Հայաստան

Կայք
Smart Solutions Center

Գլխավոր գործընկեր
Վիվա-ՄՏՍ

Գործընկեր
ՀԱՊՀ, Յունիքոմփ, Սինոփսիս Արմենիա

Լսարաններում գործում են լաբորատորիաներ հետևյալ ուղղություններով՝

  • Կիբեռանվտանգություն
  • Միկրոէլեկտրոնիկա
  • ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ

Ծրագրերը կունենան տեսական, գործնական և գիտահետազոտական ուղղվածություն՝ հնարավորինս նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական աշխատանքի՝ բարձր պահանջարկ ունեցող միջմասնագիտական ուղղություններով։

Կենտրոնը հնարավորություն կտա ուսանողներին նախագծել և սպասարկել բարդ համակարգերի վրա հիմնված Cybersecurity, Microelectronics, IoT technology, 5G, Smart City, Smart Home, self-controlled devices, Big Data, Infrastructure Security, Machine Learning, AI, և այլն:

Կենտրոնում իրականացվում են նշված ուղղություններով տարբեր տարիքային խմբերի համար դասընթացներ, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր:

Կենտրոնի հիմնական նպատակներից է մասնավոր հատվածի և համալսարանի միջև համագործակցության խթանումը: Այս ծրագրի գլխավոր աջակիցն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:

Ուսումնական ծրագրերը մշակվելու են ոլորտի առաջատար ընկերություններից ներգրավված մասնագետների կողմից, հաշվի են առնվելու առկա համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրերը և ՀԱՊՀ ներուժը։

Նախատեսվում է, որ դասավանդումը կիրականացնեն Պոլիտեխնիկի դասախոսները․ վերջիններիս վերապատրաստումը կիրականացնեն համապատասխան փորձ և սերտիֆիկացում ունեցող մասնագետները։