U E I C T

STARTUP MOVEMENT

Startup Movement-ը ՏՀՏ գործատուների միության նոր նախաձեռնությունն է, որն իրականացվում է  BANA կազմակերպության հետ համատեղ:

Հայտերի ընդունում
Հունիսի 15-ից

Ծրագրի մեկնարկ
Սեպտեմբեր 2021թ․

Գործընկեր
BANA

Վայր
Հայաստան

Նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ բացահայտվում են հասարակության մեջ առկա տաղանդները, համակարգված ձևաչափով իրենց են փոխանցվում կարևոր գիտելիքներ՝ մարքեթինքի, ֆինանսների, հաշվապահության, իրավաբանության և, իհարկե, ՏՏ ոլորտներից: Այս ամենի արդյունքում կստեղծվեն ստարտափներ (2-5 ուսանողներից բաղկացած խմբեր), որոնք կտան լուծումներ՝ ՏՏ, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտների համար: Եվ, ամենակարևորը, ուսանողները աշխատում են մեր գործընկերներ՝ Optym Armenia և 10Web ընկերություններից ստացված 2 առաջադրանք վրա։ Հաջողված նախագծերը հնարավորություն կունենան գտնել ֆինանսավորում՝ հետագա զարգացման համար։

Նախագիծը նախատեսված է միայն ուսանողների համար։

Startup Movement-ի շրջանակներում մեր գործընկերների առաջարկած խնդիրները՝

Խնդիր Optym-ից

Խնդիր 10Web-ից

Նախագծի նկարագիրը՝
Startup Movement նախագծի նպատակն է ստեղծել և զարգացնել Հայաստանի բուհերում ձեռնարկատիրական էկոհամակարգ: Նախագիծն իրականացվում է ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնի» տարածքում և բոլոր կրթական հաստատությունների և բիզնեսի ներկայացուցիչների համար հանդիսանում է համագործակցության արդյունավետ հարթակ:

«Startup Movement»-ն ունի 2 փուլ.
1-ին փուլ. Բութքամփ և հաքաթոն՝ նոր ստարտափեր կառուցելու համար, որոնք հիմնված են գործընկեր կորպորացիաների կամ հատուկ արդյունաբերությունների նախասահմանված կարիքների վրա:
2-րդ փուլ. Ձևավորված ստարտափների ապագա ինկուբացիա՝ շուկա մուտք գործելու և արտադրանքը խթանելու համար:

Մասնակիցների համար ծրագիրն ամբողջությամբ անվճար է և տևելու է 21 շաբաթ:

Դառնալ Startup Movement-ի անդամ ոչ միայն նշանակում է միանալ համաշխատանքային տարածքին, այլ նաև օգտվել հետևյալ առավելություններից
• Կրթություն,
• Ոգեշնչող աշխատանքային միջավայր՝ շրջապատված ձեռներեցներով,
• Տեխնիկական աջակցություն և մուլտիմեդիա սարքավորումների հասանելիություն,
• Ձեռնարկատիրական աջակցություն և մենթորություն,
• Ցանցային գործունեություն,
• Դեմո օրեր գործընկերների համար,
• Շրջանավարտների ցանց,
• PR ապահովում՝ ինկուբատոր և ռեզիդենտ ստարտափների համար։

Ծրագրի նպատակները՝
• Համալսարաններում ստեղծել ձեռնարկատիրական և նորարարական միջավայր:
• Հնարավորություններ տրամադրել ձգտող ձեռներեցներին և տաղանդավոր ուսանողներին՝ աշխատելու համապատասխան լուծումների վրա` անընդհատ աճող նորարարական պահանջարկի համար: