
2023 թվականի մարտի 23-ին HELVETAS Swiss Intercooperation միջազգային համագործակցությունը կազմակերպել էր տարածաշրջանային հիբրիդային միջոցառում՝ նպատակ ունենալով պաշտոնապես հայտարարել Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում RECONOMY ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից Արևմտյան Բալկաններում և Արևելյան գործընկերության տարածաշրջաններում: RECONOMY-ի հիմնական նպատակն է նպաստել կանանց և երիտասարդների ներառական և կանաչ տնտեսական զարգացմանը ամենից անապահով և մեկուսացված երկու մարզերում։
Այս տարածաշրջանային միջոցառումը համախմբել էր կառավարության և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչների, ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև հասարակական ներդնողների Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրներից։
Ալբանիայի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանի՝ Նորին գերազանցություն Էլզա Հաստադիի և Sida-ի Եվրոպայի և Լատինական Ամերիկայի դեպարտամենտի ավագ խորհրդական Անն-Շարլոտ Մալմի բացման խոսքին հաջորդեց Շվեդիայի Արդյունաբերության միջազգային խորհրդի գործառնությունների տնօրեն Հենրիկ Հալգրենի հիմնական ելույթը։
Այնուհետև հաջորդեց առանձնահատուկ պանելային քննարկում,որի նպատակն էր սահմանել՝ ինչ է ներառական և կանաչ տնտեսության զարգացումը իրենից ենթադրում գործնականում։ Պանելային քննարկմանը մասնակցում էին՝ Sida-ն ներկայացնող Անն-Շառլոտ Մալմը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, RECONOMY ծրագրերի ղեկավար Զենեբե Ուրագուչին, Գնչուների ձեռնարկատիրության զարգացման նախաձեռնության խորհրդի նախագահ (REDI) Պետրիկա Դուլգերու և ՏՏ լաբորատորիաների մարդկային ռեսուրսների մենեջեռ Ֆրոզինա Դենկովա Զաֆիրովսկան։
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և բիզնեսի զարգացման տնօրեն Լուսինե Թանգյանը նույնպես ներկա էին միջոցառմանը։
RECONOMY ծրագրի շրջանակներում ՏՀՏ գործատուների միությունը իրականացրել է «Skill Boost: Tech Upskilling Initiative» պիլոտային ծրագիրը, որի արդյունքում 354 ՓՄՁ ներկայացուցիչ հմտացել է բիզնեսում թվային լուծումների կիրառման հարցում։ Կազմակերպվել է նաև վերապատրաստման դասընթացներ ՀԱՊՀ դասախոսների համար։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Upstart կրթական հարթակը։
RECONOMY-ի տարածաշրջանային հիբրիդային միջոցառումը իր խոսքով ամփոփեց HELVETAS Swiss Intercooperation-ի Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Մաթիաս Հերը։
Միջոցառումը հեռարձակվել է ուղիղ եթերով։ Տեսանյութը ստորև՝