
Նախագիծն առցանց բիզնես հարցազրույցների շարք է ՏՀՏ գործատուների միության անդամ ընկերությունների առաջնորդների, այլ միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ամիսը երկու անգամ, Silicon LIVE -ի ուղիղ եթերում Սերգեյ Ուսնունցը՝ ՏՀՏ գործատուների միության անդամ, Skill ընկերության հիմնադիր, անմիջական զրույցի ընթացքում բացահայտում է տեխնոլոգիական ոլորտի հաջողությունները և մարտահրավերները: ՏՀՏ գործատուների միության անդամները՝ ՏՀՏ ոլորտի խոշոր և առաջատար կազմակերպություններն են, ինչպես նաև StartUp-ներ, որոնք տարատեսակ նախագծեր են իրականացնում ոլորտը զարգացնելու ուղղությամբ:
Silicon LIVE-ի թիրախներն են նաև երիտասարդները, ում համար հաղորդման հյուրը կարող է հանդիսանալ պոտենցիալ գործատու: Հաղորդումը ներկայացնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման միտումները և այն պրոյեկտելով Հայաստանի վրա, միտված է օգնելու երիտասարդներին ընրել ապագայի տեխնոլոգիական մասնագիտությունը:
Եթերների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև նախորդ եթերները հնարավոր է տեսնել ՏՀՏ գործատուների միության ֆեյսբուքյան և Յութուբյան էջերում՝ https://www.facebook.com/UEICT/
https://www.youtube.com/playlist?list=PL-DxDbhra6PfOYYkSQSc_DduCPa4kDAHi