Հուլիսի 4-ին «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը» Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպեց մարզային առաջին Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը։
Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Կազմակերպելով մարզային Silicon Mountains` մարզերում ապրող երիտասարդներին հնարավորություն տրվեց ծանոթնանալ նորարություններին, ստարտափ ընկերություններին և հանդիպել ու շփվել խոսնակների հետ։Silicon Mountains 2024 Shirak-ի հատուկ հյուրերն էին՝
- «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես է եկել «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» թեմային նվիրված ելույթով
- «Օնէքս» ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանը, ով հանդես եկավ՝ «200$-ից մինչև վերազգային ընկերություն» թեմային նվիրված ելույթով։
Ֆորումի շրջանակներում խոսնակները քննարկեցին հետևյալ թեմաները՝
- Մարդկային կապիտալը մարզերում
- Ստարտափները մարզերում
- Ներդրումները մարզերում
Տեխնոլոգիական գագաթնաժողովից զատ, Գյումրիում կազմակերպվեց նաև Էքսպո, որի ընթացքում կազմակերպությունները ներկայացրեցին թվային գործիքների և լուծումների կիրառման պրակտիկ օրինակներ։ Էքսպոյին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝
ՏՀՏ գործատուների միությունը, Brain Fors, Unicomp, Link, Ghost, Ucom, EasyPay, Synopsys Armenia, HaySell, Mekum, Ovio, Aygi.ai, SkyAgro, Hoviv։
Ֆորումի գործընկերներն էին՝
- Պլատինե գործընկեր «Յունիքոմփ»
- Արծաթե գործընկեր «Սինոփսիս Արմենիա»
- Արծաթե գործընկեր «Օվիօ»
- Տեխնոլոգիական գործընկեր «Յուքոմ»
- Ֆինտեխ գործընկեր «EasyPay» ընկերությունը
- Մարզային և երիտասարդական ներկայացվածության գործընկեր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։















