U E I C T

Silicon Mountains Tech Summit 2022

Թվային փոխակերպում, կիբեռանվտանգություն և ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներ։ Օրեցօր այս ոլորտների արդիականությունը աճում է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ։ Պատահական չէ, որ հենց այս թեմաների շուրջ է որոշվել անցկացնել SILICON MOUNTAINS-2022 տեխնոլոգիական գագաթաժողովը, որը հունիսի 17-ին կայացել է Երևնում:

Գագաթաժողովի այս տարվա հատուկ հյուրերն էին Անդրես Կուտտը Էստոնիաից և Ռամզես Գալեգոն Իսպանիաից։

Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրից հրավիրված փորձագետները քննարկել են թվային փոխակերպման կարեւորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:

Միջոցառման ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել է «Կառավարության եւ ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը»։

Ինչպես նաև տեղի ունեցան պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով՝

-Թվային փոխակերպում,
-Ֆինթեք,
-Կիբեռանվտանգություն:

Ավելին կարող եք տեսնել մեր Տեղեկատվական գործընկերոջ կայքում։