
2021 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում մեկնարկեց Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառմանը (Digital Smart Economy): Գագաթնաժողովը կազմակերպվեց ՏՀՏ գործատուների միության կողմից արդեն 2-րդ անգամ:
Գլխավոր գործընկեր
«Յունիքոմփ»
Գործընկեր
«Սինոփսիս Արմենիա», «ԱԿԲԱ» բանկ, ՀՀ ԲՏԱ նախարարությունը
Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ և համագլխավոր գործադիր տնօրեն, Global IT Award 2020-ի դափնեկիր դոկտոր Չի-Ֆուն Չանը։
Համաժողովի շրջանակում պետական պաշտոնյաներն ու ՏՀՏ ոլորտի առաջատար հայկական ընկերությունների ղեկավարները քննարկեցին խելացի տնտեսության և թվայնացման ապագան։
Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման վարող՝ Երվանդ Զորյանը («Սինոփսիս Արմենիա» նախագահ), որին հաջորդեց Արմեն Բալդրյանի ելույթը (ՏՀՏԳՄ նախագահ): Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԲՏԱ և Էկոնոմիկայի նախարարները (համապատասխանաբար՝ Վահագն Խաչատուրյանը և Վահան Քերոբյանը):
Ողջույնի խոսքին հաջորդեց դոկտոր Չի-Ֆուն Չանի շնորհանդեսը: Միջոցառման պաշտոնական մասը փակվեց փոստային բացիկի մարմամբ և ՀՀ ԲՏԱ նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՏՀՏ գործատուների միության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Գագաթնաժողովի պաշտոնական բացմանը հաջորդեցին պանելային քննարկումները:
Միջոցառման ընթացքում եղան 4️ հիմնական պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով՝
Պանել 1: Թվային խելացի տնտեսության շարժիչ (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն)
Պանել 2: ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն)
Պանել 3: Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացում (Կրթություն, Ստարտափներ, Տարածաշրջանային զարգացում)
Պանել 4: Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգություն)
Միջոցառմանը կարող եք տեսնել՝ Facebook և YouTube հարթակներում։