
Startup Movement ծրագրի շրջանակներում ՏՀՏ գործատուների միությունը BANA-ի (Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց) հետ համատեղ իրականացնում են իրազեկման արշավ։
Այսօր, հունիսի 14-ին ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և BANA փոխնախագահ Սոնա Վեզիրյանը Հանրային հեռուստաալիքի «Առավոտ լուսո» ծրագրի հյուրերն էին, որտեղ ներկայացրեցին Startup Movement նոր համատեղ նախագիծը և գրանցման ընթացակարգը։
Ինչպես բազմիցս նշվել է՝ այս ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերից և նախատեսված է միայն ուսանողների համար։ Հայտադիմումները ընդունվում են հունիսի 15-ից, մեկ ամիս ժամկետով, մասնակիցները կընտրվեն թեստավորման արդյունքում։
Նախագիծը իրականացվելու է ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»