U E I C T

STEP. ai ծրագրի առաջին շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագրերը

STEP. ai արհեստական բանականություն ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագրերը։

 

Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին՝ այս նշանակալի ձեռքբերման և ուսումնառության հաջող ավարտի կապակցությամբ։

 

Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ստեղծարար գաղափարներ և վստահ քայլեր դեպի տեխնոլոգիական ապագա։

Կարևորելով աշակերտների ձեռք բերած գիտելիքներն ու կիրառական հմտությունները՝ հավաստագրերը հանձեցին ԱԲ մասնագետներ Թեմուր Խուդոյանը և Գայանե Այդինյանը։

 

Ծրագիրը հնարավորություն է տալիս ավագ դպրոցականների աշակերտներին ծանոթանալ արհեստական բանականության հիմունքներին, զարգացնել տեխնոլոգիական մտածողություն և ձեռք բերել ապագայի մասնագիտություններին անհրաժեշտ հմտություններ։

 

STEP. ai արհեստական բանականություն ուսումնական ծրագիրը մշակվել է UEICT (Union of Employers of Information and Communication Technologies) -ի , Synopsys Inc-ի և AGBU Armenian Virtual College-ի նախաձեռնությամբ 2019 թվականից սկսված։