U E I C T

Step.ai ծրագրով՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոց 10-րդ դասարանցիների ուսումնաճանաչողական այցը

Step. ai ծրագրի շրջանակում Կապանի թիվ 9 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ուսումնաճանաչողական նպատակով այցելեցին Ռուս-Հայկական համալսարանի Առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն։
Այցի ընթացքում նրանք ծանոթացան կենտրոնի գործունեությանը՝ բացահայտելով իրական նախագծերում արհեստական բանականության (AI) կիրառությունը։
WAV-ի համահիմնադիր Ջիվան Հակոբյանը աշակերտներին ներկայացրեց, թե ինչպես են AI տեխնոլոգիաների միջոցով ձայնը փոխակերպում ճշգրիտ տեքստի, իսկ տեքստը՝ բնական ու հնչուն խոսքի։
CAST-ի հետազոտողները պատմեցին նաև ինտելեկտուալ համակարգերի և ռոբոտատեխնիկայի մասին։
Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին և բացահայտեցին AI-ում նոր հնարավորություններ։