U E I C T

Technovation Girls Armenia

Արդեն 6-րդ տարին է, ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ իրականացվում է «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022» ծրագիրը։
Ծրագիրը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է 8-18 տարեկան աղջիկների համար: 12 շաբաթների ընթացքում աղջիկները սովորում են ստեղծել բջջային հավելվածներ կամ արհեստական բանականության պրոտոտիպեր՝ լուծելով իրենց համայնքային խնդիրները:
Այս տարի ծրագրին գրանցվեցին 464 աշակերտուհիներ և 109 մենթորներ, 103 թիմեր ձևավորվեցին, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 67 թիմեր, ներառյալ 10 ներառական թիմեր և 17 թիմեր, որ օգտագործեցին արհեստական բանականության մոդուլ:
Մայիսի 23-ին, 25-ին, 27-ին «Տեխնովացիա աղջիկներ Հայաստանյան 2022» մրցույթին մասնակցած թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները կամ արհեստական բանականության պրոտոտիպերը, որի արդյունքում, ինչպես նաև օնլայն գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: Հայաստանյան փուլը հաղթահարած թիմերը կմասնակցեն միջազգային մրցույթին։