
2019թ. դեկտեմբերի 4-5 Երևանում կայացավ Silicon Mountains համաժողովը, որը նվիրված էր «Խելացի լուծումներին» և միավորել էր ՏՀՏ ոլորտի առաջնորդներին՝ Հայաստանից և արտասահմանից: Միջոցառման բանախոսներն էին՝ Microsoft, Cisco, nCipher Security և NXP Semiconductors ընկերությունների ներկայացուցիչները: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն: