U E I C T

Խելացի լուծումների կենտրոնը բացվեց ՀԱՊՀ-ում

2019թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը, որը հիմնվել է ՏՀՏ գործատուների միության և ՀԱՊՀ-ի համագործակցության արդյունքում: Նախաձեռնության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունները: Կենտրոնում իրականացվելու են հետևյալ ուղղություններով դասընթացներ ՝ կիբերանվտագնություն, արհեստական բանականություն, միկրոէլեկտրոնիկա, իրակացվելու են նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ: