U E I C T

Չի-Ֆուն Չանի այցը ՏՀՏԳՄ գրասենյակ

Նոյեմբերի 18-ին ՏՀՏ գործատուների միությունը հյուրընկալեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիր Չի-Ֆուն Չանին։

Նա «Սինոփսիս»-ի նախագահն է և համագլխավոր գործադիր տնօրենը: Դոկտոր Չանը ունի մագիստրոսի և դոկտորի կոչում՝ Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի համակարգչային ճարտարագիտության ոլորտում և բակալավրի աստիճան՝ Ռաթգերսի համալսարանի էլեկտրատեխնիկա մասնագիտությամբ:

Այցի ժամանակ Դոկտոր Չանին ներկայացվեցին ՏՀՏ գործատուների միության ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու առաջիկա ծրագրերը: