
«Խելացի Լուծումներ» միջհամալսարանական կենտրոն
«Խելացի Լուծումների» միջհամալսարանական կենտրոնը ստեղծվել է Հայաստանի ազգայի պոլիտեխնիկական համալսարանում և հանդիսանում է միջհամալսարանական կենտրոն: Այս փուլում կենտրոնում վերանորոգվել և տեխնիկապես հագեցվել է ժամանակակից սարքավորումներով 5 լսարան: Լսարաններում գործում են լաբորատորիաներ հետևյալ ուղղություններով՝
Գլխավոր գործընկեր
Վիվա-ՄՏՍ
Գործընկեր
ՀԱՊՀ, Յունիքոմփ, Սինոփսիս Արմենիա
- Կիբերանվտանգություն
- Միկրոէլեկտրոնիկա
- ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
Ծրագրերը կունենան տեսական, գործնական և գիտահետազոտական ուղղվածություն՝ հնարավորինս նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական աշխատանքի՝ բարձր պահանջարկ ունեցող միջմասնագիտական ուղղություններով։
Կենտրոնը հնարավորություն կտա ՀԱՊՀ-ի ուսանողներին նախագծել և սպասարկել բարդ համակարգերի վրա հիմնված Cybersecurity, Microelectronics, IoT technology, 5G, Smart City, Smart Home, self-controlled devices, Big Data, Infrastructure security, Machine learning, AI, և այլն:
Կենտրոնում իրականացվում են նշված ուղղություններով տարբեր տարիքային խմբերի համար դասընթացներ, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր:
Կենտրոնի հիմնական նպատակներից է մասնավոր հատվածի և համալսարանի միջև համագործակցության խթանումն է: Այս ծրագրի գլխավոր աջակիցն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:
Ուսումնական ծրագրերը մշակվելու են ոլորտի առաջատար ընկերություններից ներգրաված մասնագետների կողմից, հաշվի են առնվելու առկա համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրերը և ՀԱՊՀ ներուժը։
Նախատեսվում է, որ դասավանդումը կիրականացնեն Պոլիտեխնիկի դասախոսները, իրենց վերապատրաստումը կիրականացնեն համապատասխան փորձ և սերտիֆիկացում ունեցող մասնագետները։