U E I C T

𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ը ներկայանում է նոր ձևաչափով

ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 3–4-ին Երևանում կանցկացնի 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 & 𝐄𝐱𝐩𝐨 𝟐𝟎𝟐𝟔-ը՝ 𝐈𝐧𝐯𝐞𝐬𝐭 𝐢𝐧 𝐈𝐧𝐧𝐨𝐯𝐚𝐭𝐢𝐨𝐧 խորագրով։

Այս տարի 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬-ը ընդլայնում է իր ձևաչափը․ գագաթնաժողովին առաջին անգամ զուգահեռ կանցկացվի լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես։ Երկու օր շարունակ մեկ հարթակում կհանդիպեն հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունները, ստարտափները, գիտահետազոտական կենտրոնները, ներդրողներն ու ոլորտի առաջատար մասնագետները։

  • Նոյեմբերի 𝟯-𝟰
  • 𝐃𝐯𝐢𝐧 𝐌𝐮𝐬𝐢𝐜 𝐇𝐚𝐥𝐥, 𝐎𝐧𝐞&𝐎𝐧𝐥𝐲 𝐓𝐡𝐞𝐚𝐭𝐫𝐞

 

Ի՞նչ սպասել 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ից.

  • 𝐈𝐧𝐯𝐞𝐬𝐭 𝐢𝐧 𝐈𝐧𝐧𝐨𝐯𝐚𝐭𝐢𝐨𝐧 խորագրով գագաթնաժողով՝ նվիրված տեխնոլոգիական ոլորտում ներդրումներին, կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացմանը, ճարտարագիտական լուծումներին, արհեստական բանականությանը և գլոբալ տեխնոլոգիական համագործակցության հնարավորություններին։
  • Առաջին անգամ՝ լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես՝ 50+ տաղավարով, որտեղ կներկայացվեն հայկական և միջազգային ընկերությունների տեխնոլոգիական արտադրանքն ու նորարարական լուծումները։ 12 ստարտափի համար նախատեսված է անվճար մասնակցություն։
  • Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլ՝ ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցների մասնակցությամբ։
  • Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում՝ ոլորտի առաջատար փորձագետների մասնակցությամբ և միկրոէլեկտրոնիկայի զարգացման առանցքային ուղղությունների քննարկմամբ։
  • B2B հանդիպումներ և գործնական աշխատարաններ՝ նոր կապերի, համագործակցությունների և ներդրումային հնարավորությունների համար։

𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների և բիզնեսի միջև սիներգիայի ստեղծմանը՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ինժեներական հաբ: